Առողջապահություն 4.2012
Առողջ ապրելակերպ
Եղեք ֆիզիկապես ակտիվ
Ֆիզիկական ակտիվությունը մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության կարևոր պայմանն է, մարմնի շարժումների համակցումը, որի արդյունքում օրգանիզմն էներգիա է ծախսում: Կախված նրա ինտենսիվությունից և ձևից` այն տարբեր կերպ է ազդում առողջության վրա: Այսպես, մարմնամարզությունը նպաստում է սրտանոթային համակարգի կոփմանը, ուժ պահանջող վարժությունները` ոսկրամկանային համակարգի ամրացմանը, որը բերում է մկանային զանգվածի ավելացման և ճկունության: Նման վարժություններով կանխարգելվում է օստեոպորոզի (ոսկրերի փխրունություն) առաջացումը հասուն տարիքում:
Հայտնի է, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվության շնորհիվ նվազում է մի շարք հիվանդությունների (սրտանոթային, զարկերակային բարձր ճնշում, ինսուլտ, մարմնի ավելորդ քաշ, ճարպակալում, շաքարային դիաբետ, հաստ աղիքի, կրծքագեղձի քաղցկեղ, դեպրեսիա, ոսկրամկանային համակարգի շեղումներ) առաջացման հավանականությունը:
Ֆիզիկական ակտիվության ինտենսիվության տարբեր օրինակներ
Ֆիզիկական ակտիվությունը լավ տրամադրության, առողջության և արդյունավետ աշխատանքի կարևորագույն նախապայմանն է: Քաղաքակրթության զարգացման պայմաններում խիստ կրճատվում են ժամանակակից մարդու շարժումները և ֆիզիկական ակտիվությունը:
Աղյուսակում ցույց է տրված, թե 70 կգ քաշ ունեցող մարդն ինչքան էներգիա է ծախսում ֆիզիկական տարբեր ինտենսիվության ակտիվությամբ զբաղվելու դեպքում:
Յուրաքանչյուր չափահաս մարդ կանոնավոր պետք է զբաղվի ֆիզիկական ակտիվությամբ` օրական առնվազն 30-40 րոպե: Այս ժամանակահատվածը նույնպես կարելի է օրվա մեջ բաժանել 10-ական րոպեների:
Ընտրեք ֆիզիկական ակտիվության այնպիսի ձևեր, որոնք հաճելի են և համընկնում են առօրյա ռիթմին, օրինակ, այգում աշխատելը կամ ոտքով աշխատանքի գնալը: Եթե նախընտրում եք ամենօրյա մարմնամարզությունը, կարող եք հեծանիվ քշել կամ պարզապես պարել: Ֆիզիկապես ակտիվ եղեք առավոտյան, երբ զվարթ եք, լավ տրամադրությամբ: Օրինակ` կարող եք խաղալ երեխայի հետ, զբոսնել, պարել: Անկախ ֆիզիկական ակտիվության ձևից, այն արդյունավետ կլինի, եթե ամեն օր է կատարվում:
Ինչպես մեծացնել ֆիզիկական ակտիվությունը
- Առավոտյան զբաղվեք մարմնամարզությամբ:
- Քայլեք, մի օգտվեք տրանսպորտից, եթե կարճ տարածություն եք անցնելու: Մի քանի կանգառ շուտ իջեք և քայլեք ոտքով:
- Մի օգտվեք վերելակից, բարձրացեք աստիճաններով:
- Աշխատեք այգում:
- Ակտիվորեն խաղացեք երեխաների հետ:
- Հեռուստացույցի առջև նստելու փոխարեն զբոսնեք այգում, ընտանիքի անդամների հետ:
- Հաճախեք լողավազան, որևէ սպորտային ակումբ:
- Պարեք:
Առողջության հետ կապված որևէ խնդիր, մասնավորապես` սրտանոթային հիվանդությունների, օստեոպորոզի նկատմամբ հակում ունենալու դեպքում` անպայման խորհրդակցեք բժշկի հետ, թե ինչպես կարելի է մեծացնել առօրյա ֆիզիկական ակտիվությունը:
Հիշե´ք
- Եղեք ֆիզիկապես ակտիվ, սկսեք այսօրվանից, և կյանքի որակը կլավանա:
- Ընտրեք ֆիզիկական ակտիվության այնպիսի ձևեր, որոնք մոտ են առօրյա ռեժիմին:
- Ամեն օր ֆիզիկական ակտիվությանը հատկացրեք 30-40 րոպե:
- Ֆիզիկական լավ պատրաստվածության դեպքում անցեք ֆիզիկական ակտիվության ավելի ինտենսիվ ձևերի` նախապես խորհրդակցելով մասնագետի հետ:
- Հեղուկներ ընդունեք ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելուց առաջ, ընթացքում և հետո: Խուսափեք գազավորված քաղցր ըմպելիքներից:
- Ձեր երեխաների մեջ սեր սերմանեք դեպի ֆիզիկական ակտիվությունը` դարձնելով այն նրանց առօրյա կյանքի անբաժան մասը:
Պահպանեք ձեր քաշը նորմայի սահմաններում
Հայաստանում ավելորդ քաշով և ճարպակալումով մարդկանց թիվը օրըստօրե ավելանում է և դառնում առողջապահական հրատապ խնդիրներից առաջնայինը: 18-45 տարեկան տասը կանանցից չորսն ունի ավելորդ քաշ: Անառողջ սննդակարգը և ցածր ֆիզիկական ակտիվությունը բերում են ավելորդ քաշի կուտակման, որը կարող է դառնալ մի շարք լուրջ հիվանդությունների (զարկերակային բարձր ճնշում, ինսուլտ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ, օստեոարթրիթ, հաստ աղիքի, կրծքագեղձի, ձվարանի, արգանդի վզիկի քաղցկեղ) առաջացման պատճառ:
Մարմնի ցածր քաշը կարող է առաջացնել հորմոնային խանգարումներ, թե´ կանանց, և թե´ տղամարդկանց անպտղություն:
Մարմնի քաշը նորմայի սահմաններում պահպանելը հնարավոր է միայն առողջ ապրելակերպի` ճիշտ սնվելու և ֆիզիկապես ակտիվ լինելու դեպքում:
Ինչպես որոշել մարմնի քաշը եվ ճարպակալման աստիճանը
Մարմնի զանգվածը համարվում է օրգանիզմում ճարպի կուտակման և նրա սննդակարգի հիմնական չափորոշիչը: Մարմնի զանգվածի և հասակի միջև գոյություն ունի կապ, որը հնարավոր է դարձնում օրգանիզմում կուտակված ճարպի քանակը (մարմնի ավելորդ քաշը) որոշել և սննդակարգը գնահատել` մարմնի զանգվածի և հասակի հարաբերության ցուցիչի միջոցով: Մարմնի զանգվածի ցուցիչը (ՄԶՑ) որոշելու համար մարմնի քաշը պետք է բաժանել հասակի քառակուսու վրա:
ՄԶՑ=քաշը (կգ) / հասակը (մ2)
Օրինակ` եթե քաշը 54 կգ է, իսկ հասակը` 162 սմ, ՄԶՑ-ն կազմում է` 54:1,622=20,6
- Եթե ՄԶՑ-ն 18,5-ից ցածր է, նշանակում է քաշը ցածր է նորմայից: Խորհրդակցեք բժշկի հետ, որն էլ կօգնի գտնել պատճառները և կանոնավորել այն:
- Եթե ՄԶՑ-ն գտնվում է 18,5-25-ի սահմաններում, ուրեմն քաշը նորմալ է: Շաբաթական մեկ անգամ կշռվեք և այն հաստատուն պահեք:
- Եթե ՄԶՑ-ն բարձր է 25-ից, ապա ունեք քաշի ավելցուկ, իսկ եթե բարձր է 30-ից` ապա ճարպակալում: Խորհրդակցեք բժշկի հետ, թե ինչպես կարելի է ազատվել ավելորդ քաշից և այն պահպանել նորմայի սահմաններում:
Քանի որ տարիքի հետ ՄԶՑ-ն փոխվում է, այն որոշում են միայն 20-65 տարեկան չափահասների շրջանում` մարմնի ավելորդ քաշը և ճարպակալումը բացահայտելու համար: Դա չի վերաբերում երեխաներին, ծերերին, հղիներին, ինչպես նաև մկանուտ մարդկանց և մարզիկներին:
Մարզիկների և առհասարակ ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանք կատարողների մարմնի ավելորդ քաշը կամ ճարպակալումը գնահատելու համար օգտագործում են ճարպի քանակի որոշման այլ եղանակներ. չափում են ճարպային ծալքի հաստությունը, իրանի, ազդրերի շրջագիծը:
Մաքուր/բացարձակ քաշից բացի, ճարպային հյուսվածքների ծավալը և մարմնի որոշակի մասերում նրանց տեղակայումը նույնպես մեծ նշանակություն ունեն առողջության համար: Հատկապես վտանգավոր է որովայնի մասում կուտակված ճարպը, որը սրտանոթային հիվանդությունների, զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի առաջացման ռիսկի գործոն է:
Որովայնային ճարպակալումը որոշելու համար չափեք գոտկատեղի շրջագիծը և գոտկատեղ/ազդր հարաբերությունը: Եթե կանանց գոտկատեղի շրջագիծը 80 սմ և ավելի է, իսկ տղամարդկանցը 94 սմ և ավելի, այն կարող է բացասաբար ազդել առողջության վրա: Նույնիսկ եթե ՄԶՑ-ն նորմայի սահմաններում է, նախընտրելի է գոտկատեղի նորմալ շրջագիծը:
Որոշեք գոտկատեղի և ազդրի շրջագծերի հարաբերությունը: Եթե այն կանանց մոտ 0,85-ից և տղամարդկանց մոտ
1,0-ից ավելին է, ուրեմն առկա է որովայնային ճարպակալում: Պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Ավելորդ քաշից ազատվեք աստիճանաբար
Ավելորդ քաշից կամ ճարպակալումից պետք է ազատվել աստիճանաբար, ֆիզիկական ակտիվության և սննդակարգի օգնությամբ: Շաբաթական 0,5-1,0 կգ-ից ազատվելը նորմալ է օրգանիզմի համար: Կարճ ժամանակահատվածում քաշից ազատվելը` ծայրահեղ սննդակարգերի և դեղերի (օրինակ` լուծողականներ) միջոցով վտանգավոր է առողջության համար:
Քաշը կանոնավորել կարող եք բացառապես ֆիզիկական ակտիվության և ճիշտ հաշվարկված սննդակարգի միջոցով: Օգտագործեք թարմ մրգեր, բանջարեղեն, անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթ և կաթնամթերք, ձուկ, տավարի ու հավի անյուղ միս, լոբազգիներ (սիսեռ, ոսպ): Նախընտրեք շաքարի և ճարպի քիչ պարունակություն ունեցող սննդամթերք: Կերեք չափավոր:
Մի պահեք այնպիսի դիետաներ, որոնք զրկում են օրգանիզմին անհրաժեշտ նյութերից: Նվազեցնելով ընդունվող կալորիաները և պարբերաբար զբաղվելով ֆիզիկական ակտիվությամբ` կկարողանաք ազատվել ավելորդ քաշից:
Հիշե´ք
- Պարբերաբար կշռվեք:
- Աստիճանաբար ազատվեք ավելորդ քաշից: Խուսափեք քաշի կտրուկ կորստից: Ցանկալի է քաշը նվազեցնել շաբաթական 0,5-1,0 կգ-ից ոչ ավելի:
- Խորհրդակցեք բժշկի հետ` կապված որոշակի սննդակարգ և ֆիզիկական ակտիվության ձև ընտրելու, քաշը նորմայի սահմանի հասցնելու և պահպանելու հարցում:
Կարդացեք նաև
Ավարտին է մոտենում 2012 թվականը: Մեր հանդեսի միջոցով ձեզ հետ սկսված երկխոսությունն իր տրամաբանական շարունակությունը կունենա նաև 2013-ին...
ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի մոտ վերջերս մարզային առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների ու բացթողումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը...
ՀՀ ԱՆ կոլեգիայի հերթական նիստում, որին մասնակցում էին նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն...
Մարդու առողջությունն ամենակարևոր արժեքներից է, որը պաhպանելու, ինչպես նաև վերականգնելու նպատակով հաճախ հարկ է լինում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը...
Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան,պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ...
Ըստ վիճակագրական տվյալների, զարգացած երկրների բնակչության 70%-ը պարբերաբար օգտագործում է կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ): Դա, ըստ էության, XX դարի վերջերում առողջապահության բնագավառում նոր ուղղության` ՙկյանքի որակ՚ հայեցակարգի արտացոլումն է...
Հոկտեմբերն աշխարհով մեկ հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բացման օրվանից Հայաստանն արդեն 15 տարի է, ինչ միացել է այդ կարևոր գործընթացին...
Որակի հսկումը բնութագրվում է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց մենք չէինք կարողանա իմանալ, թե որտեղ ենք և ուր ենք գնում:
Ա. Տոնապետյան...
Վերին շնչուղիների, մասնավորապես քիթ-կոկորդ-ականջի վարակական ախտաբանություններից ամենահաճախ հանդիպում են քթի և հարակից խոռոչների (ռինոսինուսիտներ` ՌՍ), միջին ականջի (միջին օտիտներ), ըմպանի և քմային նշիկների (ֆարինգիտներ և տոնզիլիտներ), թարախաբորբոքային հիվանդությունները...
Հարցազրույց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի, ինչպես նաև լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ...
Դաշտանը սեռականորեն հասուն կնոջ արգանդից պարբերաբար՝ 26-28 օրը մեկ, միջին հաշվով 3-4 օր տևող արյունային արտադրությունն է, որը հատուկ է միայն մարդուն և մարդանման կապիկներին...
Պրոթեզ տերմինը հունական ծագում ունի (prosthesis-միացում, ավելացում) և նշանակում է մարմնի արհեստական մաս (ձեռք, ոտք, ատամ և այլն): Ստոմատոլոգիայում պրոթեզավորումը կատարվում է կորցրած ատամը նորով փոխարինելու, ատամի վրա գոյացած թերությունը` կոտրվածքը, քայքայումը քողարկելու նպատակով և այլն...
Դավաճանությունը գուցե ներում են, բայց չեն մոռանում
Հաճախ սիրային արկածներ որոնողները խոստովանում են, որ մինչ «ձախ գնալը» պարբերաբար մտածում էին իրենց կյանքի արմատական փոփոխությունների մասին, և միայն հանդիպումն է դառնում այդ գաղափարի իրականացման վճռորոշ ազդակը...
Ներաճած եղունգ կամ եղունգի ներաճում հիվանդությունն ըստ էության արտահայտվում է հարևան փափուկ հյուսվածքի մեջ եղունգաթերթիկի եզրային-ծայրային հատվածի ներաճով, որի հետևանքով զարգանում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ ախտանիշներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն